Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով հունիսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի երկու ավերիչ ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 920 մարդ, իսկ 3,360-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է Reuters-ը։
Երկրաշարժի հետևանքով դեռևս անհայտ կորած է համարվում ավելի քան 51 հազար մարդ։
Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայից, Սալվադորից և այլ երկրներից փրկարարական խմբեր են ժամանել Վենեսուելա, իսկ ԱՄՆ-ն խոստացել է 150 միլիոն դոլարի օգնություն և երկրի դեմ պատժամիջոցների մեղմացում։
Նշվում է, որ վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար