«Փաստ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն անցել է «քաղաքական տեռորի» նոր փուլի, ընդդիմադիրների և հանրային ակտիվություն ունեցող գործիչների դեմ գործեր են հարուցվում, իսկ խուզարկություններն ու ձերբակալությունները ունեն քաղաքական ակնարկ։Ըստ պարբերականի, վերջին օրերին առավոտյան ժամը 7-8-ին խուզարկվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը, ձերբակալվել ու խուզարկվել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը, մինչ այդ՝ Ռուբեն Հակոբյանը, իսկ մեկ ամիս առաջ նաև «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Թերթը գրում է, որ առավոտյան, դեռ լույսը չբացված, իրավապահները մտնում են տներ, որտեղ կան կին, երեխաներ, հնարավոր է՝ տարեց ծնողներ, ինչը, ըստ պարբերականի, հոգեբանական վնաս է հասցնում ընտանիքներին։