00:00:00

Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ»

09:22, 27 հունիս 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը ՔՊ պատգամավորության թեկնածուների կազմում է եւ տեղափոխվում է խորհրդարան՝ պատգամավորի կարգավիճակով։

Բաղդասարյանը Փաշինյանի խոսնակ է նշանակվել 2023 թվականին՝ ազատվելով Շիրակի մարզպետի պաշտոնից, որտեղ նա գործուղվել էր դարձյալ խորհրդարանից։

Նոր խոսնակը, ըստ որոշ լուրերի, «Քաղպայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար, 26-ամյա Մելանյա Հարությունյանն է, որը, ի դեպ, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում քայլել է Փաշինյանի հետ, իսկ կառավարությունում կայացած վերջին բրիֆինգի ժամանակ կանգնած էր լրագրողների հետեւի շարքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր