Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը դատարանում խոստովանել է իր մեղքը՝ առնչվող գաղտնի փաստաթղթերի պահման կանոնների խախտմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ՝ հետաքննության ընթացքում Բոլթոնը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքներից մեկը, ըստ որի ինքը Սպիտակ տանն ապօրինաբար պահել է ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթեր։ Նա պարտավորվել է 2 միլիոն դոլարի տուգանք վճարել։
Այժմ Բոլթոնին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։