Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, ցիկլոնի ներթափանցումը կսկսի այսօր երեկոյան ուշ ժամերից և վաղը ողջ օրվա ընթացքում այն կպտտվի Հայաստանի տարածքում։ Այսպիսով վաղը հանրապետության ողջ տարածքում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, տեղ-տեղ կտեղա կարկուտ։
Մանրամասները՝ տեսանյութում։