00:00:00

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման ուղիներից մեկը ներառում է ԻՀՊԿ-ի և CENTCOM-ի մասնակցությունը․ Վենս

23:59, 25 հունիս 2026 Աշխարհ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բրիտանական UnHerd լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտությունների կարգավորման այն կապուղին, որի ստեղծման շուրջ Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվել են անցած հանգստյան օրերին Շվեյցարիայում անցկացված բանակցությունների ժամանակ, ներառում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչներին, որոնք գտնվելու են Կատարում։

«Այն ամենից մեկը, ինչ մենք ցանկանում էինք առաջարկել, իրանական կողմի հետ կապի հաստատման ուղին էր, ինչը մենք և արեցինք»,- ասել է Վենսը։

«Նրանք ասացին․ «Լա՛վ, մենք ԻՀՊԿ-ից որևէ մեկին կուղարկենք Դոհա՝ CENTCOM-ի ներկայացուցչի հետ շփվելու համար», և հենց նման կերպ էլ պատրաստվում ենք կարգավորել այդ վեճերից շատերը»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Ըստ Վենսի՝ վերջնական գործարքը, որին ԱՄՆ-ն ձգտում է հասնել Իրանի հետ Փոխըմբռնման հուշագրի շրջանակում, «արմատապես տարբերվելու է» 2015 թվականի միջուկային համաձայնագրից, որը ստորագրել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, քանի որ տեսչական ստուգումների համակարգը լինելու է ավելի խիստ, իսկ Իրանի հարստացված ուրանի պաշարները «ոչնչացվելու են»։

Արաբական պետություններն ավելի բարյացակամորեն են վերաբերվում Փոխըմբռնման հուշագրին՝ «այն բանակցությունների պատճառով, որոնք նրանք վարում են իրանցիների հետ», պնդում է Վենսը։

«Էմիրությունները, որն, անշուշտ, ամենառազմաշունչ և ամենաիսրայելամետ երկիրն է Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդում, իրանցիների, դրանց թվում՝ ԻՀՊԿ-ի հետ վարում են այնպիսի բանակցություններ տարբեր տեսակի տնտեսական խթանների շուրջ, որոնք նախկինում երբեք չեն եղել:- Ահա թե ինչ է մեզ անհրաժեշտ տեսնել, որպեսզի ձեր երկիրը դառնա գրավիչ ներդրումների համար», և իրանցիները վերադառնում ու ասում են․ «Լա՛վ, այո՛, մենք պատրաստ ենք անել այդ ամենը»»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր