00:00:00

Եվրամիության խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները

23:33, 25 հունիս 2026 Աշխարհ

ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:

«Խորհուրդն այսօր ևս 12 ամսով՝ մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, երկարաձգեց Եվրամիության սահմանափակող միջոցները՝ կապված Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության շարունակական գործողությունների հետ», — նշվում է Եվրամիության օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։

ԵՄ խորհրդում հիշեցրել են, որ գործող պատժամիջոցները վերաբերում են առևտրին, ֆինանսական ոլորտին, էներգետիկային, երկակի նշանակության տեխնոլոգիաներին, ռուսական նավթի և նավթամթերքների ներմուծմանը։ Սահմանափակումները նաև ներառում են մի շարք ռուսական բանկերի և լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող միջոցներ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ ընդունել նաև լրացուցիչ պատժամիջոցներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր