00:00:00

Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել

23:09, 25 հունիս 2026 Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, որում գտնվել է երկրի նախագահ Իցհակ Հերցոգը, թռչունների երամի հետ բախվելուց հետո վթարային վայրէջք է կատարել։ Միջադեպի մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից (ՑԱԽԱԼ)։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ ուղղաթիռը նախագահին տեղափոխում էր Երուսաղեմի Հերցլ լեռան վրա անցկացված հիշատակի արարողությունից դեպի Իսրայելի հյուսիսում նախատեսված սգո հանդիպման վայր։

Թռիչքի ժամանակ օդանավը բախվել է թռչունների և ստիպված է եղել վայրէջք կատարել «Պալմախիմ» ավիաբազայում։ ՑԱԽԱԼ-ից ընդգծել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, և որևէ վնասվածք չի արձանագրվել։

Վայրէջքից հետո Իսրայելի նախագահն ու անձնակազմը նստել են այլ ուղղաթիռ և շարունակել թռիչքը ըստ նախատեսվածի։

Իսրայելական բանակից հայտնել են նաև, որ ուղղաթիռը փոխանցվել է ռազմաօդային ուժերի տեխնիկական ծառայություններին՝ ստուգման և սպասարկման նպատակով, որպեսզի այն հնարավորինս շուտ վերադարձվի շահագործման։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր