00:00:00

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով կան վիրավոր և անհետ կորած հայեր

22:56, 25 հունիս 2026 Աշխարհ

Վենեսուելայում տեղի ունեցած  երկրաշարժից հետո կան վիրավոր և անհետ կորած հայեր։ Այդ մասին հայտնում է Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Պետրոս եպիսկոպոս Մանուելյանը՝ միաժամանակ նշելով, որ  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մշտական կապի մեջ է հայ համայնքի հետ և հետևում է իրավիճակին։

Համայնքից ստացված տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը մեծ ավերածություններ և մարդկային կորուստներ է պատճառել։ Բնակչության շրջանում դեռևս վախ և անորոշություն է տիրում։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանի տարածած հաղորդագրությունում այս առնչությամբ նշվում է.

 «Այսօր ամբողջ օրուան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով Վենեզուելայի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Գերշ. Տ. Պետրոս Եպս. Մանուէլեանի հետ, մօտէն հետեւեցաւ Վենեզուելայի մէջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներուն եւ այդ ծիրէն ներս հայ գաղութին կրած վնասներուն։

Սրբազան հօր փոխանցած տեղեկութիւններուն համաձայն, երկրաշարժը ահաւոր ու սարսափազդու ցնցում յառաջացուցած է եւ նիւթական ու մարդկային վնասները բազմաթիւ են։ Ցարդ վախն ու անորոշութիւնը կը տիրեն ժողովուրդին մօտ։ Երկրաշարժին հետեւանքով, դժբախտաբար, երկու հայ ընտանիքներու տուներ քանդուած են եւ կան մի քանի վիրաւորներ ու անհետ կորած հայորդիներ։

Սրբազան հայրն ու վարչութիւնը մօտէն կը հետեւին ստեղծուած կացութեան հետեւանքներուն՝ մնայուն կապի մէջ ըլլալով Վեհափառ Հայրապետին հետ»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր