00:00:00

Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է․ «Հրապարակ»

08:29, 25 հունիս 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.  Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրել իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։

Պապոյանը, ըստ նախարարության աղբյուրների, մեկնում է, որ ռուսական կողմի հետ քննարկի Հայաստանից արտահանման խնդիրները, ռուսական սանկցիաների հարցը։ Սակայն մինչ այս պահը նամակին պատասխան չի եկել․ Ռուսաստանում մտածում են՝ մերժե՞լ Պապոյանի մասնակցության հայտը, թե՞ ընդունել՝ նախարարին փորձելով նվաստացնել ֆորումի ընթացքում։

Փաստորեն, իշխանությունը ջանքեր է գործադրում հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր