00:00:00

Քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք

21:01, 24 հունիս 2026 Իրավական

Երևան քաղաքի, Շիրակի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի քրեական ոստիկանների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված բացատրական աշխատանքի վերջին շրջանի արդյունքները ներկայացնենք մեկ տեսաշարով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կամավոր հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, պայթուցիչով յոթ նռնակ, մարտականի ձևափոխված ատրճանակ, մեկական օդաճնշիչ և մեկնարկային ատրճանակ, մեկ հրացան և տարբեր տրամաչափերի 371 փամփուշտ։
 
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հանձնել են՝ երեք ինքնաձիգ, չորս ատրճանակ, պայթուցիչով երկու նռնակ և մեծ քանակի տարբեր տրամաչափերի փամփուշտ։
 
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, երկու հրացան, պայթուցիչով երկու նռնակ, չորս պահունակ և 180 փամփուշտ։
 
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, երկու արկ, երկու նռնակ, փամփուշտներ և այլ զինամթերք։
 
Ոստիկանության բացատրական աշխատանքն այս ուղղությամբ շարունակական է։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող ձենք-զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր