00:00:00

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում

14:43, 24 հունիս 2026 Հասարակություն

Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է Մերձավոր Արևելքի հակամարտության գոտու օդային տարածքում չվերթեր չկատարելու՝ ավիաընկերությունների համար հանձնարարականների գործողությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Հակամարտության գոտիների վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը», – ասվում է գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Բարձր վտանգի ռեժիմը տարածվում է Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր