00:00:00

«Կոմֆորտային» հուլիս է սպասվում. Գագիկ Սուրենյան

13:04, 24 հունիս 2026 Հասարակություն

Հուլիս ամսվա համար կանխատեսվում է «կոմֆորտային» եղանակ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուլիս ամսին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Սպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով ամիս»,-ասաց Սուրենյանը։

Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։

Լեռնային շրջաններում ցերեկը՝ +24...+28 աստիճան։

Նախալեռնային հատվածներում՝ +30...+32 աստիճան։

Հովտային գոտիներում՝ +32...+35 աստիճան։

Մասնագետը հավելում է, որ հուլիսի երրորդ տասնօրյակում հնարավոր է ընդամենը 1-2 օր, երբ ջերմաստիճանը հովտային գոտիներում հասնի +38...+40 աստիճանի, սակայն ընդհանուր առմամբ ամսվա մեծ մասը կլինի բավականին մեղմ՝ «կոմֆորտային» ջարմաստիճանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր