Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին, հայտնում են «ՀայաՔվե»–ից։
Irakanum-ը տեղեկացավ, որ վերջինիս ձերբակալել է Քննչական կոմիտեն: Կոմիտեի խոսնակը Irakanum-ի հետ զրույցում փոխանցեց. «Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Չ.-ն, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,-ասաց Կիմա Ավդալյանը: