00:00:00

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

19:52, 23 հունիս 2026 Հասարակություն

Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում հունիսի 23-ին սկսել են բանակցությունների նոր փուլը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է  Reuters-ը, այս մասին հայտարարել է  Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Այսօր և առաջիկա օրերին մենք սկսում ենք բանակցությունների նոր փուլ, որը, հուսով ենք, վճռորոշ կլինի մեր երկրի և մեր ժողովրդի օգտին ցանկալի արդյունքի հասնելու համար», – նշել է նա X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ բանակցություններին կմասնակցեն երկու երկրների ռազմական և քաղաքական պատվիրակներ, որոնց նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի կնքմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր