Հունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործություն:
Մասնավորապես, բացահայտվել է՝
- 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 10 դեպք՝ խարդախության,
- 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
- 4-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու,
- 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 2-ական դեպք՝ բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու։
Բացահայտվել է նաև ավազակության, վստահված գույքի հափշտակման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սպանության փորձի։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 11 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։