Irakanum-ը տեղեկացավ, որ Իշխան Սաղաթելյանի տանը և մեքենաներում խուզարկություն իրականացնում է Քննչական կոմիտեն: Թե ինչ վարույթի շրջանակներում` կառույցից չհայտնեցին:
«Իշխան Սաղաթելյանի տանը Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ: Այլ մանրամասներ չհայտնեցին»,-ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ իրավապահները ներխուժել են ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն: