00:00:00

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս

09:56, 23 հունիս 2026 Տնտեսություն

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։

Մենք հանդիպեցինք վաղը կայանալիք «Կապակցվածության օրակարգ» (Connectivity Agenda) հարթակի մեկնարկից առաջ, որտեղ մենք առաջ ենք տանելու Հայաստանը իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու մեր աշխատանքը։

Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ»,- գրել է Կոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր