00:00:00

Կյանքից հեռացել է լեգենդար երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դևիսը

23:25, 22 հունիս 2026 Հասարակություն

94 տարեկանում մահացել է ամերիկյան երաժշտական արդյունաբերության ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Քլայվ Դևիսը։

NBC News-ի փոխանցմամբ՝ նրա մահվան մասին հայտնել են ընտանիքի անդամները։ Դևիսը հայտնի էր որպես Arista Records-ի հիմնադիր և Columbia Records-ի նախկին նախագահ։

Քլայվ Դևիսը մեծ դեր է ունեցել մի շարք համաշխարհային աստղերի կարիերայում։ Նրա անվան հետ են կապվում Ուիթնի Հյուսթոնի, Բրյուս Սփրինգսթինի, Ջենիս Ջոփլինի, Սանտանայի, Ալիշա Քիզի և այլ հայտնի արտիստների հաջողությունները։

Դևիսը սկսել է իր կարիերան որպես իրավաբան, սակայն հետագայում դարձել է երաժշտական բիզնեսի առանցքային դեմքերից մեկը՝ տասնամյակներ շարունակ ազդելով ամերիկյան փոփ, ռոք և սոուլ երաժշտության զարգացման վրա։

Նրա կարիերայի ընթացքում Դևիսն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Grammy մրցանակների, իսկ 2000 թվականին ընդգրկվել է Rock & Roll Hall of Fame-ում։

Քլայվ Դևիսը համարվում էր երաժշտական աշխարհում բացառիկ լսողություն և նոր աստղեր բացահայտելու ունակություն ունեցող գործիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր