00:00:00

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ. Երևանի Իսակովի պողոտայի բազմաբնակարանային շենքերի բակերն ու էլեկտրաենթակայանի տարածքը լցվել են կեղտաջրերով

22:59, 22 հունիս 2026 Հասարակություն

Արդեն 15 օրից ավելի է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ադմիրալ Իսակովի պողոտա 52/1, 52/2  և հարակից շենքերի բնակիչները չեն կարողանում ազատվել շենքի նկուղներում, բակային հատվածներում տիրող գարշահոտից:

Այսօր՝ հունիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում և իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանն ու Մալաթիայի թաղապետին՝ ասելով․

«Հունիսի 4-ից տիրում է հակասանիտարական ու գարշահոտ էս վիճակը: Ամեն օր զանգում ենք «Վեոլիա ջուր», մի քանի անգամ էլ թաղապետարան ենք զանգել, բայց ոչ մի դրական լուծում: Կեղտաջրերը լցվում են ինը հարկանի շենքերի նկուղներ, ինչը հղի է վարակի առաջացմամբ, իսկ շենքերն էլ կդառնան վթարային, քանի որ այդ կեղտաջուրը վնասում է նաև հիմքերը:

Կանոնավոր վճարումները կատարում ենք «Վեոլիա ջրին», անգամ կան սպառողներ, ովքեր կանխավճար են մուծում ու դրա դիմաց «Վեոլիա ջրի» կողմից զրո սպասարկում:

Ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ էլ թաղապետարանից հույսեր չունենք, որ էս գարշահոտ վիճակը կվերացնեն: Թաղապետին ասես՝ կասի ես «Վեոլիա»-ի վրա ազդելու լծակներ չունեմ: Դրա համար մեր հույսը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, նրա մի զանգը բավական է որպեսզի պատասխանատուները գործի անցնեն, հակառակ դեպքում ամբողջ բնակիչներով, որը կազմում է 300-ից ավելի, կդիմենք կտրուկ միջոցների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր