00:00:00

Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին

21:38, 22 հունիս 2026 Արտաքին քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին։ Նախարարը կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում։

Մարթա Կոսը շնորհավորել է նախարարին ԱԺ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հավելել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու:

Խուդաթյանն իր հերթին ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ է՛լ ավելի խորացնելու համագործակցությունը՝ տրասնպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև կապակցվածության ներառական ծրագրեր իրականացնելու հարցում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր