00:00:00

Սկսվել է Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման աշխատանքները

11:59, 20 հունիս 2026 Հասարակություն

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

Վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։

Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։

Մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի և փրկրարար ծառայության աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն` աշխատանքների կազմակերպման ընթացքին և հետագա անելիքներին առնչվող հարցեր քննարկելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր