00:00:00

Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են. «Օրրան»-ը՝ Փամբակի ողբերգական դեպքի մասին

13:27, 19 հունիս 2026 Հասարակություն

Խոր կսկիծով տեղեկացանք «Օրրան» Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին, այս մասին հայտնել են «Օրրան» բարեգործական ՀԿ-ից։

«Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են։ Օրրանի ընտանիքն աղոթում է, որ նա ողջ եւ առողջ գտնվի»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր