Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2032 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական ակումբը Կուկուրելյայի տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրո:
Մարկ Կուկուրելյան «Բարսելոնայի» սան է։
«Չելսիի» կազմում ավարտված ակումբային մրցաշրջանում Կուկուրելյան մասնակցել է 50 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։