00:00:00

Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը Հորմուզում

19:06, 11 հունիս 2026 Հասարակություն

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Բահրեյնի ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին հունիսի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ընդգծել են Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության արագ վերականգնման կարևորությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները շեշտել են Հորմուզի նեղուցում կայուն, անարգել և անվտանգ նավագնացության արագ վերականգնման կարևորությունը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար», – ասվում է դիվանագիտական ​​գերատեսչության հայտարարության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման նորացված ռուսական հայեցակարգի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր