Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար։
Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ որոշ հիվանդությունների մասով կլինեն բացառություններ։