ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը զանգվածային հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ վարժական հավաքների հետ կապված:
Նա հայտարարել է, որ զանգվածային հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, որը, ըստ նրա, կատարում են ՀՀ քաղաքական իշխանությունը, պաշտպանության նախարարը, իսկ հանցագործության գործիքներն են ռազմական ոստիկանությունն ու զինկոմիսարիատները։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է այս օրերին ՀՀ ժամանած մեր հայրենակիցներին հանձնված 25-օրյա վարժական հավաքների ծանուցագրերին։ Պատգամավորի խոսքով՝ այդ քաղաքացիների ելքը հանրապետությունից արգելվել է, ինչն օրենքի խախտում է, քանի որ նման որոշում կարող է ընդունվել այն դեպքում, երբ մարդիկ հանցագործություն են կատարել, քրեական հետապնդում կա իրենց նկատմամբ, այս կամ այն պատճառով երկրից բացակայելու սահմանափակում ունեն։
Մանրամասները՝ տեսանյութում.