00:00:00

Ընդդիմադիր ուժերը, որոնք ստացել են մեծ սատարում մեր ժողովրդի կողմից, պետք է որոշում կայացնեն. ՀՀ երրորդ նախագահ

19:18, 10 հունիս 2026 Տեսանյութեր

«Քաղաքական այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, ում սատարել է ժողովուրդը, պետք է որոշում կայացնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ գնահատական տալով ներքաղաքական վերջին զարգացումներին։

 

«Շատ տարբերակներ չկան. կամ նրանք մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կամ հրաժարվում են մանդատներից։ Այդ երկու ելքերում կան և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր, բայց խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։

 

Նա շեշտեց՝ նշված երկու տարբերակով էլ կարելի է հասնել հաջողության։

 

Հարցին՝ փողոցում պայքարն իրավիճակ կփոխի՞, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

 

«Դա կախված է այն ուժերից, որոնք ստացել են բավականաչափ մեծ սատարում մեր ժողովրդի կողմից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր