00:00:00

Տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից

20:54, 04 հունիս 2026 Հասարակություն

Մեդիափորձագետ Արթուր Պապյանն զգուշացնում է, որ տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից:

՛՛Տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ՝ ուղարկված կեղծ էլ․ փոստային հասցեից՝

From: Nazeli Baghdasaryan [email protected]

Նամակը ներկայացվում է իբր վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից, սակայն պարունակում է մի շարք տառասխալներ և կասկածելի PDF կցորդ։

Եթե ստացել եք նման նամակ՝

• մի՛ բացեք կցորդը,

• մի՛ սեղմեք հղումների վրա,

• ջնջեք նամակը։

Խուճապի կարիք չկա՛՛,-հայտնել է Պապյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր