00:00:00

Նիկոլը հիմա էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա գցեց իր մեղքը. Էդուարդ Շարմազանով

12:42, 21 մայիս 2026 Հասարակություն

Նիկոլը հիմա էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա գցեց իր մեղքը, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Լրիվ կրկես է…

Նախկիններից, արցախահայերից, ռուսներից հետո Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը։

Մարդն ասում է՝ Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքում միջնորդները սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ բացառվի լուծումը։

Ու սա ասում է նա, ում հրապարակած փաստաթղթերից պարզ երեւում է, որ Արցախի հանձնման ու հայաթափման գլխավոր մեղավորն ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։

2019-ի հունիսին համանախագահները Նիկոլին առաջարկել են լուծման տարբերակ, որը Արցախին ընձեռում էր միջանկյալ կարգավիճակ ու հանրաքվեով վերջնական կարգավիճակի հստակեցում։

Ի՞նչ է անում Փաշինյանը… փաստացի մերժում է այդ առաջարկներն ու ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Դա հանգեցնում է հազարավոր զոհերի, պարտության ու Արցախի հայաթափման։

Հետևաբար, միջնորդները մեղավոր չեն, հանցավոր մեղավորություն է դրսևորել Փաշինյանը, ում պատճառով էլ Արցախը հայաթափվեց։

Իսկ այդ խարանը չի ջնջվելու երբեք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր