Երգիչ Նարեկ Բավեյանը ֆեյսբուքյան եթերում դժգոհել է Երևանի քաղաքապետարանի՝ կարմիր գծերի տուգանքների իրազեկման համակարգից՝ նշելով, որ քաղաքացիները պատշաճ չեն տեղեկացվում խախտումների մասին։
Բավեյանի խոսքով՝ կարմիր գծերի տուգանքներն առանց պատշաճ ծանուցման փոխանցվում են ԴԱՀԿ, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են լինում վճարել ոչ միայն հիմնական տուգանքը, այլև հավելյալ գանձումներ ու բանկային միջնորդավճարներ։
Նա նշել է, որ ճանապարհային ոստիկանության տուգանքների դեպքում քաղաքացիները ժամանակին ծանուցվում են, մինչդեռ կարմիր գծերի խախտումների դեպքում ծանուցման համակարգն արդյունավետ չի գործում։
«Փակ շրջան եք ստեղծել քաղաքացու համար։ 21-րդ դարում ենք, եթե մեզանից յուրաքանչյուրին ուզենաք՝ գտնեք, 1 վայրկյանում կգտնեք։ Հասցեով, հեռախոսահամարով, էլեկտրոնային նամակով․ ամեն ինչ ունեք։ Բայց հենց գործը հասնում է խախտման մասին նորմալ իրազեկելուն, չեք գտնում, չե՞ք ուզում գտնեք, թե՞ չեք գտնում։ Ամո՛թ է, տղե՛րք, պարզ խնդիր է, լուծեք»,- ասել է երգիչը։