ՉԺՀ-ի Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում 5,2 մագնիտուդով երկրաշարժից հետո տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։ Երեք մարդ համարվում է անհետ կորած, հայտնել է Nanfang ribao թերթը։
Տարերքի հետևանքով առնվազն 13 բնակելի տուն լուրջ վնասներ են ստացել։ Չորս մարդ հոսպիտալացվել է։ Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական գործողությունը։
ՉԺՀ-ի սեյսմոլոգիական վարչությունը գործարկել է երկրաշարժի արտակարգ արձագանքման չորս մակարդակներից երրորդը, որտեղ առաջինը ամենաբարձրն է։
Երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 18-ի գիշերը։ Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվել է Լյուչժոու քաղաքային օկրուգի Լյունանի շրջանի տարածքում։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Լյուչժոուում բնակվում է ավելի քան 4 մլն մարդ։