Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։
Այդ մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Նիկոլայ Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին»: