00:00:00

Իշխանությունները չեն ամաչում, ասում են՝ պետք է բացենք Սյունիքի դարպասները. Նարեկ Կարապետյան

23:09, 12 մայիս 2026 Տեսանյութեր

 

 

Իշխանությունները չեն ամաչում, ասում են՝ պետք է բացենք Սյունիքի դարպասները, այդ ո՞ւմ  առաջ էին փակ Սյունիքի դարպասները, հո ֆրանսիացիների առա՞ջ չէին փակ, փակ էին մեր թշնամիների առաջ, ովքեր մեզ թեք աչքով են նայում: Այս մասին այսօր Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները շարունակում են հլու-հնազանդ կատարել Ադրբեջանի պահանջները, օրինակ՝ Հայաստան նրանց «վերադարձի» պահանջը։

«Չկա մի հայ, ով փոխադարձ հարգանքին կողմ չէ։ Փոխադարձ հարգանքով շփվենք, բայց ոչ թե գան այստեղ՝ Հայաստան։ Ինչ ուզեցին, այս իշխանությունները տվեցին, տալու բան չունեն այլևս»,-նշեց նա և հավելեց՝ Հայաստանը պետք է մնա հայկական, պետք է ունենանք ուժեղ երկիր, ուժեղ տնտեսություն։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր