00:00:00

Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մшhը

10:01, 08 մայիս 2026 Հասարակություն

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր