00:00:00

Այս ընտրություններին վերաբերում ենք որպես հանրաքվե Հայաստանի ապագայի վերաբերյալ. Ավետիք Չալաբյան

18:41, 01 մայիս 2026 Հասարակություն

«Հայաքվե»-ն եւ «Ուժեղ Հայաստան»-ը կմիավորեն իրենք նախընտրական ծրագրերը, որպեսզի միասնական, ընդհանուր ծրագրով հանդես գան նախընտրական քարոզարշավին: Այս մասին հայտարարել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Դա հնարավորություն կտա ընդհանուր թեզերով,ընդհանուր ծրագրերով ներկայանալ մեր ընտրողին, իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրինականության վերահսկողությանը, այստեղ մենք եւս ունենք մեծ փորձառություն, եւ այդ փորձառությունը կներդնենք նրան, որ մեր ընտրողը վստահ լինի, որ իր ձայնը չի կորելու, չի գողացվելու, պաշտպանվելու է եւ ի վերջո վերածվելու է ընտրական արդյունքի»,- ասաց նա:

Չալաբյանը նշում է, որ իրենց քաղաքացիական միավորումը ունի մեկ նպատակ, այն է Հայաստանում գործող «հակազգային, օտար եւ թշնամական շահեր սպասարկող» վարչախմբին իշխանազրկելն է օրինական ճանապարհով:

«Մենք այս ընտրություններին վերաբերում ենք ոչ թե շարքային ընտրություններ, այլ հանրաքվե Հայաստանի ապագայի վերաբերյալ, ուստի հանրաքվեի տեսանկյունից մենք որոշել ենք լինել Հայաստանի թեւում: Մեր հիմնական նպատակն այն է, որ այս ընտրությունների արդյունքում այս վարչախումբը հեռանա եւ մենք նպաստենք նոր իշխանության ձեւավորմանը: Դրանից հետո մենք մեր սեփական քաղաքական հավակնությունների մասին կմտածենք»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր