00:00:00

Եվրախորհրդարանի պատգամավոր․ ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ

18:15, 01 մայիս 2026 Հասարակություն

Եվրամիությունը (ԵՄ) կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ՝ ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտի ժամկետին, «Известия»-ին հայտնել է իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Զդեխովսկին։

«Ժամկետները կախված կլինեն անդամ պետությունների միջև քաղաքական կոնսենսուսից։ Պատժամիջոցների փաթեթները պահանջում են միաձայնություն, իսկ բանակցությունները կարող են բարդ լինել։ Չնայած Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը շարունակելու քաղաքական կամքի առկայության՝, ես զգուշությամբ կվերաբերվեի խիստ ժամկետներ սահմանելուն։ Ընդունումը հնարավոր է խորհրդի ներկայիս նախագահի լիազորությունների ավարտին, բայց դա երաշխավորված չէ», - նշել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինի առկա բացերի վերացմանը, կիրարկման պրակտիկայի խստացմանը և կթիրախավորի այն ոլորտները, որոնք դեռևս Ռուսաստանին զգալի եկամուտ են բերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր