Վաղ առավոտից բազմաթիվ մեր հայրենակիցներ մնացել են հայ-վրացական սահմանին։ Ինձ ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ անհասկանալի պատճառաբանությամբ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Վրաստան մուտքի համար։
Տասնյակ մեքենաներ հայտնվել են խցանման մեջ։ «Արդեն 6 ժամ է մի մետր առաջ չենք գնացել, ու չգիտենք ընդհանրապես կկարողանանք գնալ։ Հնարավոր էլ չէ հետ դառնալ, որովհետեւ բազմաթիվ մեքենաներ կան կուտակված»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Խցանումների մեջ հայտնվածների մեջ նաեւ մանկահասակ երեխաներ կան։ Արդեն իսկ կան քաղաքացիներ, որոնց ինքնազգացողությունը վատացել է, սակայն շտապօգնության մեքենա անգամ հասնել չի կարող։
Ահազանգում եւ հրավիրում են պատասխանատուների ուշադրությունը, հույս ունենալով, որ վրացի գործընկերներից արագ պարզաբանում կստանան։