00:00:00

Հրապարակում մեկնարկել է «Խաղաղության ձայնը» խորագրով համերգը

21:07, 25 ապրիլ 2026 Հասարակություն

Հանրապետության հրապարակում մեկնարկել է  «Քաղաքացու օրվա նվիրված» «Խաղաղության ձայնը» խորագրով համերգը, որի ընթացքում նախատեսված է նաև «Վարչաբենդի» ելույթը։ 

 

Բեմում են լինելու նաև Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը,  Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։ 

Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվան նվիրված «Խաղաղության ձայնը» խորագրով փառատոնը ֆինանսավորվել է Ֆասթ բանկի կողմից, որը պատկանում է Վիգեն Բադալյանին՝ առավել հայտնի «Վիվարոյի Վիգեն» անվամբ։ «Դոմինո փրոդաքշն»-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ փառատոնն ամբողջությամբ իրականացվում է հովանավորների միջոցներով, պետական բյուջեից որևէ գումար չի տրամադրվել։

«Հովանավորների տրամադրած գումարի մասին տեղեկություն տրամադրելը փոքր-ինչ կոմերցիոն գաղտնիք է, չենք կարող հայտնել։ Պետական բյուջեից բացարձակ հատկացում չկա։ Հովանավորը Ֆասթ բանկն է, բոլոր բաններների վրա գրված է, միայն բանկն է»,- նշել են «Դոմինո փրոդաքշն»-ից։

Ինչ վերաբերում է համաշխարհային արտիստների ընտրությանը, ապա հայտնել են, որ նրանց հետ բավականին երկար ժամանակ՝ շուրջ մեկ տարուց ավելի, բանակցություններ են ընթացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր