Վերին Լարսի անցկաետ տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանին ճանապարհային դեպարտամենտը։ Նշենք՝ այս ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ուղին է։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհի 93-107-րդ կմ-ում դեռևս արգելված է բեռնատարների երթևեկությունը: ️ ️
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, ընդ որում՝ Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: