00:00:00

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

10:22, 19 ապրիլ 2026 Հասարակություն

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

 

Ապրիլի 20-ին և 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

 

Երևանում ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր