00:00:00

Մոսկվայում սպասվում է մերկասառույց. հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

19:01, 18 ապրիլ 2026 Հասարակություն

Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում ապրիլի 19-ից հայտարարվելու է եղանակային վտանգի դեղին մակարդակ՝ մերկասառույցի պատճառով։ Այս մասին են վկայում Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի տվյալները, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Նախազգուշացումը գործելու է  ապրիլի 19-ի ժամը 0։00-ից մինչեւ ապրիլի 20-ի ժամը 9։00-ն՝ Մոսկվայի ժամանակով։ Օդերեւութաբանները Մոսկվայում կիրակի օրվա համար կանխատեսում են 3-5 աստիճան տաքություն։ «Ամպամած։ Թեթեւ տեղումներ, տեղ-տեղ՝ չափավոր (գերազանցապես թաց ձյուն)։ Տեղ-տեղ՝ մերկասառույց»,- նշվել է Հիդրոմետկենտրոնի կայքում։

«Կարճատեւ անձրեւներով ուղեկցվող սառը մթնոլորտային ճակատը Մոսկվա գետի համար արկտիկական օդային զանգվածների ճանապարհ է բացել, եւ ջերմաչափերի սյունն անմիջապես իջել է ցած»,- գրել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի մասնագետ Միխայիլ Լեուսը թելեգրամ-ալիքում։ Նրա տվյալներով՝ ապրիլի 20-ին օդի ջերմաստիճանը Մոսկվայում կլինի +4-ից +6 աստիճան, ինչը «5-6 աստիճանով ցածր է կլիմայական նորմից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր