00:00:00

Իրանը մի փոքր ավելի սիրալիր է դարձել. Թրամփ

18:46, 18 ապրիլ 2026 Հասարակություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Օվալաձեւ աշխատասենյակում հայտնել է, որ բանակցություններն Իրանի հետ շարունակվում են, բայց հիասթափված է Թեհրանի մոտեցումից՝ ասելով, որ «նրանք մի փոքր ավելի սիրալիր են դարձել», բանակցությունները բնութագրելով որպես առաջ ընթացող, տեղեկացրել է CNN-ը։

«Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացնում,- ասել է Թրամփը Իրանի մասին։ Նրանք մի փոքր ավելի սիրալիր են դարձել, քան 47 տարվա ընթացքում։ Նրանք ցանկանում էին նորից փակել նեղուցը, ինչպես դա արել են երկար տարիներ։ Նրանք չեն կարող շատնաժի ենթարկել մեզ»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ «օրվա վերջին» ավելի շատ տեղեկություն կունենա։

«Մենք խոսում ենք նրանց հետ, եւ գիտեք, մենք կոշտ դիրքորոշում ենք պահպանում։ Նրանք շատ մարդկանց են սպանել։ Մեր մարդկանցից շատերն են սպանվել»,- ասել է Թրամփը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր