00:00:00

Լիբանանի նախագահը Մակրոնին խոստացել է պատասխանատվության ենթարկել խաղաղարարի մահվան մեղավորներին

18:24, 18 ապրիլ 2026 Հասարակություն

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը խոստացել է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվել են ՄԱԿ ֆրանսիացի խաղաղարարների վրա՝ սպանելով մեկին եւ վիրավորելով երեքին, տեղեկացրել է AFP-ն։

Նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարությունում տեղեկացվել է, որ Աունը ցավակցություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին հեռախոսազրույցի ընթացքում։

Նա դատապարտել է միջադեպը եւ խոստացել, որ Բեյրութը «առանց տատանվելու կհետապնդի մեղավորներին եւ պատասխանատվության կենթարկի նրանց»։

Ավելի վաղ  Լիբանանում խաղաղարար ուժերի ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին տեղեկացրել էր ինքը՝ Ֆրանսիայի նախագահը, որը տեղի ունեցածում մեղադրել է «Հեզբոլլահ» շարժմանը։

Մակրոնի խոսքով՝ միջադեպի հետեւանքով վիրավորվել են նաեւ զոհված զինծառայողի երեք ծառայակիցներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր