00:00:00

Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, 960 մլն դրամ

17:56, 18 ապրիլ 2026 Հասարակություն

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 12 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում է Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, իսկ 8-ը՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 957 միլիոն 64 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
  • 18 միլիոն 316 հազար դրամ, որը չի հիմնավորվում Մխիթար Զաքարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր