00:00:00

Մակրոնը «Հեզբոլլահին» է մեղադրել ֆրանսիացի զինվորի մահվան համար

17:31, 18 ապրիլ 2026 Հասարակություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը ֆրանսիացի զինվորի մահվան համար։

«Մոնտոբանից 17-րդ պարաշյուտային ինժեներական գնդի շտաբի սերժանտ Ֆլորիան Մոնտորիոն զոհվել է այսօր առավոտյան հարավային Լիբանանում՝ UNIFIL-ի (Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն - խմբ.) վրա հարձակման ժամանակ։ Նրա երեք զինակիցները վիրավորվել և տարհանվել են։ Պետությունը իր հարգանքն ու աջակցությունն է հայտնում մեր զինվորների ընտանիքներին և Լիբանանում խաղաղության համար պայքարում ներգրավված մեր բոլոր զինվորականներին», - գրել է Մակրոնը։

Ըստ նրա՝ բոլոր ցուցումները վկայում են, որ այս հարձակման համար պատասխանատու է «Հեզբոլլահը»։

«Ֆրանսիան պահանջում է, որ լիբանանյան իշխանությունները անհապաղ ձերբակալեն պատասխանատուներին և ստանձնեն պատասխանատվությունը՝ UNIFIL-ի հետ միասին», - հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր