00:00:00

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակը

16:11, 15 ապրիլ 2026 Հասարակություն

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։

 Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Հհ 15.04

 Երևան քաղաքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 15.04

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր