00:00:00

Գորայք-Զանգեր, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար

09:30, 15 ապրիլ 2026 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր, Վայոց ձորի մարզի Սարավան – Զանգեր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Վարդաղբյուր բնակավայրի հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդով բեռնատարների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր