18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից նորից տեղափոխել են բանտ։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ ծաղրում են հիվանդ պատանուն, որի հիվանդություններին գումարվել էր նաև «Նիկոլի ախրանիկի հարվածը՝ ուղեղի ցնցում, փակ գանգուղեղային տրավմա ելքով»։
«Ինչպես որ իր զորքով մտել էր եկեղեցի դիվադաթար անելու պատարագի մասնակիցներին, այնպես էլ հիմա շարունակում է դիվադաթար անել Դավիթին, նրա հարազատներին, մեզ ու դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում։ Դավիթին, նրա հարազատներին ուժ և ամրություն եմ ցանկանում։ Ծանր օրեր են, բայց վստահ եմ՝ Դավիթը կդիմանա։ Ամեն ինչ փոխվելու է։ Մենք սիրում ենք Դավիթին, աղոթում ենք նրա համար։
Ութ տարի է՝ վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ։ Լուցկու տուփի չափ ֆյուրեր»,- նշել է Ալեքսանյանը։