Գնթունիքում կանգ առնելն ավելի կարևոր էր, քան՝ վթարից տուժածներին օգնության հասնելը․ այսպես է արձագանքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության գվարդիայի ավտոբուսի վթարին։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան վթարի է ենթարկվել Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ և 12 տուժած։
«Էս մարդը էլի լույսը չբացված տնից դուրս եկավ ու դժբախտություն բերեց գլխներիս»,- նշել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ ավելի ուշ կատարված կանգառներն անընդունելի էին նման իրավիճակի ֆոնին։
Մանրամասները՝ տեսանյութում։